Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ

Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ
23.01.2018 | 00:46

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ: «ՌԻԱ-նովոստիին» տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ունի՞ գյուղատնտեսական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացնելու ներուժ և կա՞ն խնդիրներ այդ ուղղությամբ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մեզ մոտ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ժամանակակից, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը: Դա և նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումն է, անցումը նոր կաթիլային ոռոգման համակարգի, և գյուղտեխնիկայի պետական լիզինգային ծրագիրը, և շատ հասանելի վարկերը, և հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար պետք է ընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Բնականաբար, այս ամենը չի կարող չարտացոլվել մեր գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման վրա, ինչը դինամիկ կերպով աճում է»,- ասել է վարչապետը:


Կարեն Կարապետյանը նշել է, որ արտահանման խնդիրները հիմնականում կապված են Վերին Լարսում լոգիստիկայի հետ: «Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ են՝ կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Ներկա դրությամբ քննարկվում են լոգիստիկ այլընտրանքային տարբերակներ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական արտադրանքի ներկայացման մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք նպաստում են արտահանման աճին և նոր շուկաներում հայտնվելուն»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ